Մեր Մասին

,,Սիսիանի Բուատ,, Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հանդիսանում է
Հայաստանյան ճանապարհաշինական և քաղաքաշինական շուկայի հայտնի և հեղինակավոր
ձեռնարկություններից մեկը: 

Ի շնորհիվ

-մշտապես նորացվող տեխնիկաների և նորարական տեխնլոգիաների կիրառման,
-բարձր որակավորումներ ունեցող աշխատակազմի

մեր կողմից կատարվող աշխատանքները մշտապես աչքի են ընկել կատարման բարձր որակով և դիմացկունությամբ:

-Նորագույն տեխնոլոգիաներ
-Հզոր տեխնիկա
-Բարձրորակ հումք
-Որակի մշտական վերահսկողություն
-Պատասխանատու աշխատակազմ

ՈՐԱԿՅԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Ի սկզբանե ընկերությունը ստեղծված է եղել որպես բեռնատար և ուղեվորատար փոխադրումներ կատարող ձեռնարկություն,հետագայում ընդլայնել է իր գործունեության ոլորտները և ծառայությունների շրջանակը՝ սկսել է զբաղվել ճանապարհաշինությամբ,այնուհետ նաև քաղաքաշինական աշխատանքներով, ձեռք են բերվել ճանապարհաշինական ,շինարարական տեխնիկաներ,մեքենա- մեխանիզմներ և այլն: 2006 ձեռնարկությունը վերագրանցվել է որպես ,,Սիսիանի բեռնաուղեվորատար ավտոտրանսպորտային,, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և մինչ օրս հաջողությամբ գործում է Հայաստանի տրանսպորտային և ճանապարհաշինական շուկայում:

Մեր գործունեությունը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը՝ ապահովելով կյանքի որակի բարելավում և տնտեսության կայուն աճ:

-Ճանապարհաշինությամբ զբաղվելու շուրջ 20 տարիների ընթացքում մեր ընկերությունը կատարել է բազմաթիվ ,պետական կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր, աշխատել է Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում, զբաղվել ճանապարհների կառուցումամբ, հիմնանորոգումներով՝ ինչպես սառը վերամշակման, այնպես էլ հիմքի փոխարինման եղանակով, միջին նորոգումներով և ճանապարհների կահավորման աշխատանքներով: Ի շնորհիվ մշտապես մոդեռնիզացվող տեխնիկաների և տեխնլոգիաների, ինչպես նաև բարձր որակավորումներ ունեցող աշխատակազմի մեր կողմից կատարվող աշխատանքները մշտապես աչքի են ընկել կատարման բարձր որակով, երկարակեցությամբ և դիմացկունությամբ։

Մեր առաքելությունը

Կուտակված փորձը, պատասխանատու մոտեցումը գործին, կատարված բարձրորակ աշխատանքները,հուսալի և ազնիվ գործընկերոջ համբավը, մեքենաների և մեխանիզմների մշտական նորացումը, նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների անընդմեջ ներդրումը,ինժեներական որակյալ և նորարարական լուծումները ապահովել են ընկերության բարձր հեղինակությունը և թույլ են տալիս համարվել Հայաստանյան ճանապարհաշինական շուկայի առավել մրցունակ ձեռնարկություններից մեկը: