Բնակելի և քաղաքացիական շինարարություն

Քաղաքաշինական աշխատանքների մեջ ընկերությունը աչքի է ընկնում բացառապես սեփական արտադրական ուժերով , տեխնիկաներով և մեքենա-մեխանիզմներով բազմահարկ շենքերի և մասնավոր շինությունների կառուցման հնարավորություններով: Ընկերությունը զինվել է ոլորտի պահանջներին անհրաժեշտ  մեքենա-մեխանիզմներով և համալրել է թիմը։

Բնակելի շենքերի համալիր

Առավել հատկանշական է ներկայումս ընկերության կողմից կատարվող բազմահարկ բազմաբնակարան շենքերի համալիրի շինարարական ախատանքները ք․ Երևան Դ․Անհաղթ 14/10 հասցեյում:
Կառուցում ենք թվով երեք բազմաբնակարան շենքեր,երկուսը 12 հարկանի (3 հարկ ստորգետնյա կայանատեղի և 9 վերգետնյա հարկ, որից 2-ը հասարակական,7-ը բնակելի) մեկը 10 հարկանի(1 հարկ ստորգետնյա կայանատեղի և 9 վերգետնյա հարկ, որից 1-ը հասարակական,8-ը բնակելի)։ Ընդհանուր մակերեսը 28500 ք․մ․։Համալիրում առկա են տարբեր մակերեսների բնակարաններ սկսած 64 ք․մ-ից մինչև ընդարձակ 5 սենյականոց բնակարաններ։ Համալիրը առանձնանում է իր յուրահատուկ կանաչապատ դիզայնով։ Հարակից տարածքները կանաչապատվելու և բարեկարգվելու են՝ ստեղծելով հարմարավետ միջավայր հանգստի համար։ 

viber_image_2026-03-10_19-44-22-785

«ԳԱՐՈՒՆ ՀԻԼԶ» համալիրի շենքերի շինարարության մեկնարկը եղել է 2024թ-ի վերջին, ներկայումս ամբողջապես ավարտվել են բետոնային աշխատանքները և իրականացվում են ներքին հարդարման, պատուհաննորի տեղադրման, արտաքին պատերի սալարկման(ֆասադ) և բարեկարգման աշխատանքները։Տեղեկացնում ենք, որ շինարարության ընթացքում օգտագործված բետոնի զգալի մասը արտադրվել է մեր բետոնագործարանում և բոլոր լաբորատոր փորձարկումների արձանագրությունները եղել են նախագծով նախատեսված մակնիշներից ավելի բարձր։Շենքերի պատուհանները, վիտրաժները և բոլոր պատշգամբների դռները պատրաստվում և տեղադրվում են ընկերության սեփական ուժերով և աշխատակիցներով։Ներքին և արտաքին պատերի շարվածքը իրականացվում է մեր ընկերության կողմից արտադրված պեմզաբլոկներով, որոնց որակական ցուցանիշները անհամեմատ բարձր են։